Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արժանապատվության երթի մասնակիցները պատասխանների համար դատախազությանը վերջնաժամկետ տվեցին

Արժանապատվության երթի մասնակիցները պատասխանների համար դատախազությանը վերջնաժամկետ տվեցին
16.12.2020 | 21:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» մասնակիցները, հասնելով ՀՀ գլխավոր դատախազության մոտ, մի շարք հարցեր հնչեցրեցին՝ ուղղված գլխավոր դատախազին: Դրանց պատասխանները տրամադրելու համար նաև վերջնաժամկետ տվեցին: Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը հայտարարեց՝ իրեն հայտնել են, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտնի հարցազրույցի վերաբերյալ ՀՔԾ-ում արդեն իսկ հարուցված է քրեական գործ:


Նրա խոսքով՝ գործը վերաբերում է սեպտեմբերի 27-ից նոյեմբրի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձնանց կատարած այնպիսի արարքների, որոնք հակասել են ՀՀ ՊՆ նորմերի կանոնակարգումներին, վերջնական ազդել են պատերազմի ելքի վրա: «Պահանջում ենք հանձնարարել մինչև վաղը 17:00-ն տրամադրել հետևյալ տեղեկատվությունը՝ համապատասխան քրեական գործի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ի՞նչ կարգավիճակում, ի՞նչ է հաջողվել պարզել, իսկ եթե չի հարցաքննվել, ի՞նչ պատճառով դա տեղի չի ունեցել: Մովսես Հակոբյանի մատնանշած ձայնագրությունը քննության առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ է հաջողվել պարզել, իսկ եթե ոչ՝ ինչո՞ւ չի դարձել քննության առարկա: Առգրավվե՞լ է Հոկբյանի մատնանշած թիվ 00038 գաղտնի հրամանը, որով վերացվել է 5 մարտական գունդ», - հարցերը հնչեցրեց Ղազինյանը: Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ վաղը գնալու են իրենց հարցերի պատասխանների հետևից:

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ